Շրի Լանկայում հայտնաբերվել է աշխարհում ամենախոշոր շափյուղան
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայում հայտնաբերվել է աշխարհում ամենախոշոր շափյուղան, որը 1 404,49 կարատ է կշռում: Թանկարժեք քարի գինը կարող է տատանվել 100-ից 175 մլն դոլարի սահմաններում:
Շափյուղան հայտնաբերվել է Ռատնապուրա քաղաքի շրջանում, որը հայտնի է որպես «Ակնեղենի քաղաք»: Հենց այստեղ է իրականացվում շափյուղաների, սուտակների, մեղեսիկների եւ ծովաբյուրեղների արդյունահանումը:
Քարի ներկայիս սեփականատերը նշել է, որ հենց տեսել է քարը, ենթադրել է, որ այդ շափյուղան կարող է աշխարհում ամենամեծը լինել, այդ պատճառով էլ որոշել է ռիսկի դիմել եւ ձեռք բերել այն: Գնորդը նախընտրել է չհայտնել իր անունը: Նա շափյուղան կոչել է «Ադամի աստղ», տեղեկացնում է «Միր»-ը:
Միաժամանակ Շրի Լանկայի առաջատար ոսկերիչներից մեկը` Արմիլ Սամունը (Armil Samoon) հաստատել է, որ այդ քարն աշխարհում ամենախոշորն է: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Կապույտ աստղ» շափյուղային, որը 1 395 կարատ էր կշռում:



