«Տղամարդը պատասխանում է հարցին՝ ներկայացնելով իր կարծիքը, որ այժմ կանայք հասանելի են». Լուսինե Թովմասյանը՝ իր և Զիրոյանի հարցազրույցի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ «Կնոջ օրագիրը» հաղորդաշարի ընթացքում Լուսինե Թովմասյանը հյուրընկալել էր դերասան Զիրոյանին, որը կնոջ կանացիության մասին խոսելիս նշել էր՝ կանայք այժմ դարձել են հասանելի:
Մեկնաբանությունը լայն քննարկման առիթ էր դարձել, իսկ Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում անդրադաձել էր հարցազրույցին:
«Ուզում եմ մի փոքր խոսել` համացանցում բուռն քննարկում առաջացրած տեսանյութի մասին: Երբ տղամարդը պատասխանում է այս հարցին՝ ներկայացնելով իր տեսակետը, և ըստ իր տեսակետի կանայք հիմա դարձել են հասանելի: Չեմ հասկանում, որն է այստեղ սեքսիստական մոտեցումը, երբ մարդն ուղղակի արտահայտում է իր կարծիքը: Թողնելով այն գարշելի սերիալները՝ որտեղ կա իսկապես սեքսիզմ, օրինակ՝ ինչպես են կանանց վրա ձեռք բարձրացնում տղամարդիկ, բայց քննարկվում է սա: Շատ գրագետ կերպով մարդն արտահայտում է իր կարծիքը և ոչ- ոքի չի պարտադրում համակարծիք լինել իր հետ, սա անվանում եք սեքսիզմ: Պետք չէ ընկնել մոդայի հետևից և ամեն ինչի մեջ փնտրել սեքսիստական միտումներ»,- գրել է Լուսինե Թովմասյանը:
Նշենք, որ օրեր առաջ Tert.am Life-ի հետ զրույցում անդրադարձել էր «Կնոջ օրագիրը» հաղորդաշարին և տղամարդկանց տաղավար հրավիրելուն:
«Մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատում նախագծի վրա, որոնք անում են առավելագույնը, բայց հարցազրույցի շրջանակներում միշտ չէ, որ ստացվում է սցենարով շարժվել և հարցերը, որոնք տալիս եմ, փորձում եմ վերլուծել՝ արդյոք հարցն ու պատասխանը հետաքրքիր կլինե՞ն հեռուստադիտողին: Հետաքրքիր փորձ էր, որ նախագծում նաև ներառեցինք տղամարդկանց, որոնք խոսում են կանանց մասին, բայց տղամարդկանց աչքերով: Հաղորդավարուհու կերպարով հանդես գալը սկզբում անհասկանալի էր, տարօրինակ, քանի որ նախկինում միշտ եղել եմ հյուրի կարգավիճակում: Մեկ ամիս անց ամեն բան մոռացվեց և ես առանց խոչընդոտների շարունակել եմ աշխատել»,- ասել էր նա: