Մեդվեդևը հայտարարել է, թե աշխարհն ընդհուպ մոտեցել է Երրորդ համաշխարհային պատերազմին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհն ընդհուպ մոտեցել է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքին, և Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը դարձավ հարկադրված միջոց, ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Իրականացվող հատուկ գործողությունը դարձել է հարկադրված և ծայրահեղ միջոց՝ ի պատասխան ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից ագրեսիայի նախապատրաստման: Ակնհայտ է, որ աշխարհն իրոք մոտեցել է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքին»,- երկուշաբթի օրը կուսակցության Գերագույն խորհրդի բյուրոյի նիստում ասել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով՝ «բազմակողմ դիվանագիտության ինստիտուտներն անցնում են շատ լուրջ ճգնաժամի միջով․ ՄԱԿ-ը՝ առաջին հերթին՝ որպես առաջատար միջազգային կառույց, այլ միջազգային հարթակները ժամանակին ստեղծվել են վեճերն ու կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար, իսկ այժմ դրանք վերածվել են մարտի դաշտի»: