Բելգիայում գործադուլը կաթվածահար է արել երկաթուղին
INTERNATIONAL NEWSՀամապետական գործադուլը կաթվածահար է արել բելգիական երկաթուղին: Ամբողջությամբ դադարեցված է ուղեւորատար Thalys գնացքների աշխատանքը, որոնք Բրյուսելը կապում են Փարիզի հետ, ինչպես նաեւ Eurostar-ի աշխատանքը Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ: Ենթադրվում է, որ գործադուլը 48 ժամ կտեւի, այսինքն` մինչեւ հունվարի 7-ի երեկոյան:
Չորեքշաբթի եւ հինգշաբթի (հունվարի 6-ին եւ 7-ին) միջազգային գնացքները փաստացիորեն չեն աշխատի, իսկ ազգային մակարդակում ուղերթների երկու-երրորդը չեղյալ է համարվել գերազանցապես Վալոնիայի եւ Բրյուսելի դաշնային շրջանում: Միաժամանակ նշվում է, որ երկրի հյուսիսային` նիդերլանդախոս հատվածի` Ֆլանդրիայի վրա գործադուլը զգալիորեն պակաս կանդրադառնա, տեղեկացնում է «Կոմերսանտը»:
Արհմիությունները ընկերության ղեկավարությունից պահանջում են երաշխավորել առանց բացառության բոլոր ծառայողների զբաղվածությունը եւ հրաժարվել աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ընկերության վերակազմավորման պլանից, որը կարող է հանգեցնել անձնակազմի մի մասի կրճատման:



