Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք. Չալաբյան
BLOGՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Հայոց պատմության ընթացքը մշտապես նշանավորվել է պետականության պահպանման կամ վերականգնման համար մղված պայքարով, որի առանցքը եղել է Հայոց բանակը: Հաջողությունները մեզ ուղեկցել են, երբ եղել ենք միակամ, կազմակերպված ու ապավինել մտքին ու զենքին։
Հունվարի 28-ին լրանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մեր բանակը ստեղծվեց ռազմաքաղաքական ծանրագույն իրադրության պայմաններում և փառքով պսակեց իր ողջ ուղին։ 44-օրյա պատերազմում հայ զինվորն ու սպան ևս չպարտվեցին, բայց այսօր գտնվում են շարունակական հարվածների տակ:
Ի աջակցություն Հայոց բանակի, ի գիտություն ողջ աշխարհի, որ բանակը մեր անկախ պետականության գլխավոր երաշխավորն է և մեր ինքնության առանցքը, ի խոնարհումն Հայրենիքի պաշտպանության նահատակների հիշատակի, մեր «Համախմբում» շարժումը հունվարի 28-ին՝ ժամը 11․00-ին «Բանակը մեր ողնաշարն է» նշանաբանով քայլերթ է կազմակերպում դեպի Եռաբլուր պանթեոն։ Քայլերթի մեկնարկը կտրվի Եռաբլուրի հաղթակամարի մոտից։
Միացե՛ք մեր քայլերթին, ցույց տվե՛ք, որ այսօր մենք միասնաբար մեր բանակի հետ ենք, և բոլորս մի բանակ ենք!
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



