Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է․ Մեսրոպ Առաքելյան
BLOGՄեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արցախյան պատերազմից անմիջապես հետո Արցախ վերադարձավ ոչ միայն կացարաններ ունեցող բնակչությունը, այլ նաև տեղահանված քաղաքացիների մի մասը՝ չնայած դժվարություններին և անորոշությանը։
Արդյունքում, այսօր Արցախում ապրում է 120.000 քաղաքացի։ Ի դեպ, այդ թիվը հերթական անգամ ճշգրտվեց կտրոնների համակարգի ներդրման ժամանակ։ Չնայած դժվարություններին՝ արցախցու՝ իր հողում ապրելու որոշումն անբեկանելի է։ Անբեկանելի այնպես, ինչպես եղել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչպես եղել է խորհրդային ժամանակահատվածի ճնշումների փուլում, ինչպես եղել է դարեր շարունակ։
Հետևաբար այս ճգնաժամը նույնպես կանցնի՝ իր հետ տանելով թերահավատներին, թշնամու օրակարգ սպասարկողներին։ Եվ եթե ինչ-որ մարդիկ էլ դուրս կգան Արցախից, իրենց փոխարեն կգնան ուրիշները, իրենց փոխարեն կծնվեն նորերը՝ Արցախը պահելով հայկական՝ հիմա և միշտ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



