Չինաստանում արևային էներգիայի զարգացման տեմպերն ապշեցնող են
INTERNATIONAL NEWSԱրևային էներգիայի զարգացման ոլորտում Չինաստանի արձանագրած նշանակալի հաջողությունները և դրա քաղաքական լուրջ ազդեցությունը հնարավորություն է նաև Հայաստանի համար օգտագործել չինական կողմի հնարավորություները և Հայաստանում ևս զարգացնել այդ էներգիայի աղբյուրները, ինչը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական առումով օգտակար կլինի Հայաստանին։
Չինաստանի էներգետիկայի հարցերով պետական վարչության տվյալներով՝ քամու էներգետիկան և արևային էներգետիկան ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում Չինաստանի էներգոմատակարարման ապահովման ոլորտում՝ շնորհիվ դրանց ծավալների պարբերական ավելացման։ Վարչության տվյալներով 2022 թվականին արևային և քամու էներգետիկայի ոլորտներում տեղադրված նոր հզորությունները գերազանցել են 120 միլիոն կիլովատը, արդյունքում երկրում տեղադրված համախառն հզորությունները հասել են 700 միլիոն կիլովատի և դրա շնորհիվ գրեթե մեկ տարվա ընթացքում արևային էներգետիկան Չինաստանում աճել է 78 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Արևային էներգիան զգալի ներդրում է ունեցել Չինաստանի հատկապես արևելյան նահանգների կայուն էներգամատակարարման գործում, այդ թվում նաև այն նահանգներում, որոնք դժվարամատչելի են և ավելի բարդ է իրականացնել դրանց էներգամատակարարումը։ Այս պահի դրությամբ Չինաստանում չկա որևէ բնակարան կամ շինություն, որտեղ կայուն էլեկտրականություն չլինի։ Իրավիճակն այնքանով է կարևոր, որ Չինաստանը նույնիսկ ահռելի ֆինանսական և տնտեսական միջոցներ ունենալով՝ շարունակում է զարգացնել արևային էներգետիկան՝ հստակ գիտակցելով, թե որն է ապագան և ինչպես կարող են այդ հզորությունները օգնել նաև քաղաքական էքսպրեսիայի առումով։ Հայաստանն իհարկե չունի Չինաստանի հնարավորությունների նույնիսկ 0.01 տոկոսը, սակայն կարող է օգտագործել Չինաստանում իր կապերը և այդ երկրի դրական տրամադրվածությունը մեր երկրում արևային էներգիայի զարգացման համար։ Իհարկե, ի տարբերություն Չինաստանի, որտեղ հազարավոր ընկերություններ արևային վահանակներ և մարտկոցներ են արտադրում, Հայաստանում ընդամենը այդպիսի մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը»։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Վահան Սիմոնյան