Հրդեհ՝ Մեղրաձոր գյուղում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 27-ին, ժամը 20։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաձոր գյուղի անտառում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Այգիներ» կոչվող հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։18-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 10 աշխատակից և Մեղրաձոր գյուղի 15 բնակիչ:
Անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



