Արաս Օզբիլիսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից ու Հոլանդիայից
SPORTՄոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան եւ հոլանդական ակումբներ, գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այս պահին «Սպարտակն» առաջարկներ ունի ԱՄՆ-ից եւ Հոլանդիայից: Ակումբը պատրաստ է Օզբիլիսին բաց թողնել 3 միլիոն դոլարից ոչ պակաս գումարի դիմաց»,- «ТАСС»-ին հայտնել է «Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրը:
Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



