ԱՄՆ-ի Ֆլինտ քաղաքում ջրի խնդիրների հետեւանքով արտակարգ դրություն է մտցվել
SOCIETYԱմերիկյան Ֆլինտ քաղաքում (Միչիգանի նահանգ) արտակարգ դրություն է մտցվել խմելու ջրում արճճի պարունակության բարձր մակարդակի պատճառով:
Այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետ Ռիկ Սնայդերը, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով AP-ին: ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները հետաքննում են այդ գործը, որը սպառնում է քաղաքի բնակիչների առողջությանը:
2014-ին Ֆլինտը Դեթրոյթի ջրամատակարարման համակարգից ժամանակավորապես անցել է համանուն գետի ջրին: Քացաքացիները գոհ չէին խմելու ջրի համից ու հոտից, երեխաների օրգանիզմում արճճի բարձր մակարդակ էր նկատվել:
2015-ի հոկտեմբերին քաղաքը դարձյալ անցել էր ջրամատակարարման դեթրոյթյան համակարգին, ինչի համար նահանգի իշխանությունները 10,6 մլն դոլար էին հատկացրել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



