«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Գարեթ Բեյլի համար
SPORT«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 100 միլիոն եվրո կառաջարկի Մադրիդի «Ռեալին» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար, հաղորդում է dailymail-ը:
Անգլիական թիմի ղեկավարությունը հույս ունի, որ Բեյլը չի ցանկանա աշխատել Արքայական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկության փաստից: Նշվում է, որ Զիդանը խոստովանել է Բեյլի դժգոհության մասին, սակայն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուելսցին թիմում լավ զգա իրեն:
Բեյլի շաբաթական աշխատավարձը «Ռեալում» 400 հազար եվրո է: Անգլիական թիմերից այժմ այդպիսի աշխատավարձ կարող են առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին»:
Կարող է դեր խաղալ նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ մարզիչ, ուելսցի Ռայան Գիգզի գործոնը: Նա եղել է Բեյլի մանկության կուռքը:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 13 հանդիպումներում Բեյլը խփել է 9 գոլ, կատարել է 7 արդյունավետ փոխանցում: