Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,-նշվում է հաղորդագրության մեջ։