Լեռնային Ղարաբաղում գազիֆիկացվել է տնտեսությունների 70 տոկոսը
ECONOMICSԼեռնային Ղարաբաղի հանրապետությունում շարունակվում են գազիֆիկացման աշխատանքները: Այս մասին NEWS.am -ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ գազիֆիկացված է տնտեսությունների մոտավորապես 70 տոկոսը:
«Մշտապես աշխատանքներ են տարվում ճանապարհաշինության ոլորտում: Հիմնական մայրուղիները վերականգնված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը:
3. Տասը տարում Լեռնային Ղարաբաղում 13 հիդրոէլեկտրակայան է կառուցվել
Դրա շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները...
Վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղում 13 հիդորէլեկտրակայան է կառուցվել: Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, դրա շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ու դուրս գալ էլեկտրաէներգիայի ինքնաապահովման մակարդակ: Այսօրվա դրությամբ էներգետիկայի ոլորտում ավելի քան 2000 մարդ է ներգրավված:
Տնտեսության մեկ այլ նոր ուղղություն է դարձել լեռնահանքային արդյունաբերությունը: «Լինելով առավել երիտասարդ ոլորտ՝ այն դարձել է պետբյուջեի հարկային մուտքերի խոշորագույն աղբյուր, նաեւ 1500 աշխատատեղ ապահովել»,- նշեց Անդրանիկ Խաչատրյանը: