«Ռեալի» նախկին նախագահ. Զիդանը գլխավորեց, քանի որ Մոուրինյոն հրաժարվեց
SPORTԶիդանը գլխավորեց «Ռեալը» միայն այն պատճառով, որ նա Պերեսի միակ հնարավոր տարբերակն էր այժմ, ասել է Արքայական ակումբի նախկին նախագահ Ռամոն Կալդերը:
«Առաջին ընտրությունը Մոուրինյոն էր, բայց նա հրաժարվեց: Ես վստահ եմ, որ «Ռեալը» ցանկանում էր վերադարձնել Մոուրինյոյին: Նրանք գիտեն, որ հիմա Զիդանին վստահելը մեծ ռիսկ է: Հույս ունեմ, որ նա կկարողանա դառնալ նույնքան լավ մարզիչ, որքան ֆուտբոլիստ էր: Բայց նրա միակ փորձը «Ռեալի» երկրորդ թիմի հետ աշխատանք է եւ Կարլո Անչելոտիի մարզչական շտաբում: Զիդանն ընտրվել է միայն այն պատճառով, որ այս պահին նա «Ռեալի» համար միակ հասանելի մասնագետն է»,- Կալդերոնի խոսքը մեջբերում էTalkSport-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում 43-ամյա Զիդանը փոխարինել էր Ռաֆայել Բենիտեսին, որն այս մրցաշրջանից առաջ էր գլխավորել մադրիդյան ակումբը: Բենիտեսը «Ռեալում» աշխատեց 7 ամիս եւ անցկացրեց 25 խաղ (17 հաղթանակ, 5 ոչ ոքի, 3 պարտություն):
Մադրիդցիների հետ Զիդանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալը» 37 միավորով երրորդ տեղում է: Ֆրանսիացին «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը կնշի հունվարի 9-ին կայանալիք «Դեպորտիվոյի» դեմ տնային խաղում: Մինչեւ այս նա գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: