Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 14,2%-ով, որը համադրելի է տնտեսական աճի ցուցանիշին: Ինչ խոսք, մի կողմ թողնելով պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության գործոնը՝ սա կարելի է տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ համարել համավարակի արդյունքում տնտեսապես էականորեն տուժած Հայաստանի համար։ Բայց հարցի մյուս կողմն էլ այն է, թե այսպիսի բարձր աճն արդյոք ամո՞ւր հիմքերի վրա է Հայաստանի հետագա տնտեսական առաջընթացին նպաստելու համար, և արդյո՞ք օբյեկտիվ հիմքեր ունի այն։

Դեռևս 2022 թվականի մարտին ԿԲ-ն վերանայեց 5,3 տոկոս տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն իջեցնելով ընդամենը 1,6 տոկոս աճի սահմաններում։ Սա կապված էր այն հանգամանքի հետ, որ ԿԲ-ն բազմաթիվ ռիսկեր էր տեսնում տնտեսության աճի համար։ Դրա հետ մեկտեղ Արժույթի միջազգային հիմնադրամը ևս կտրուկ նվազեցրեց Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4,5-5 տոկոսի փոխարեն դարձնելով 1,5 տոկոս։ Այսինքն, տվյալ պահի դրությամբ Հայաստանում լուրջ հիմքեր չկային տնտեսական զարգացման համար։ Սակայն իրադարձությունների կտրուկ շրջադարձի արդյունքում, որի մասին նույնիսկ ԿԲ-ն ու ԱՄՀ-ն չէին կարող կանխատեսել, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը սկսեցին վերելք արձանագրել։ Դա առաջին հերթին պայմանավորված էր աշխարհաքաղաքական գործոններով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուսաստանցիներ, այդ թվում՝ մասնավորաբար ՏՏ ոլորտի մասնագետներ, ժամանեցին Հայաստան՝ իրենց հետ բերելով Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի չափերի կապիտալ։

Այս իրողությանը գումարվեց նաև այն հանգամանքը, որ Հայաստան ժամանեցին նաև այն ռուսաստանցիները, որոնք դեմ էին Ուկրաինայում ընթացող պատերազմին կամ փորձում էին խուսափել մասնակի մոբիլիզացիայից։ Հայաստան ժամանած ռուսաստանցիները հաշիվներ բացեցին հայաստանյան բանկերում, Հայաստանում գրանցեցին բազմաթիվ ՏՏ ընկերություններ, ու, աշխատանքներն իրականացնելով Հայաստանից, նրանց վարձատրությունն արտասահմանից փոխանցվում էր միանգամից Հայաստան։ Սակայն ռուսաստանցիների հոսքով պայմանավորված՝ ոչ միայն տնտեսական աճ նկատվեց, այլև հայկական դրամը սենսացիոն կերպով սկսեց ամերիկյան դոլարի նկատմամբ ամրապնդվել՝ մինչև 22 տոկոս, ինչի արդյունքում հայաստանյան արտահանողները ծանր դրության առաջ կանգնեցին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի ավելացման ֆոնին գները սկսեցին շեշտակիորեն աճել։ Չնայած դրամի արժևորումը դոլարի նկատմամբ պետք է թույլ տար որոշակիորեն մեղմել գնաճը՝ ապրանքները համեմատաբար էժան ներմուծելով Հայաստան, սակայն համապատասխան կառույցների անգործության արդյունքում տեղի ունեցավ հակառակը՝ այդ ապրանքները թանկացան ու շարունակում են թանկանալ։

Ռուսաստանցիների գործոնով պայմանավորված՝ շեշտակի թանկացան նաև անշարժ գույքի գներն ու վարձավճարները։ Ճիշտ է՝ այսպիսի տնտեսական տեղաշարժի արդյունքում որոշ տնտեսվարողներ ու անշարժ գույքի սեփականատերեր հաջողացրին հսկայական գերշահույթներ ստանալ, սակայն հասարակ քաղաքացիների վիճակն ավելի բարդացավ։ Ստացվեց այնպես, որ քաղաքացիների եկամուտների ու աշխատավարձերի չնչին, իսկ հիմնականում զրոյական ավելացման պարագայում նրանք ստիպված էին ավելի թանկ գին վճարել ապրանքների ու ծառայությունների սպառման համար։ Հատկապես ծանր էր վարձով ապրողների իրավիճակը, ովքեր զգացին վարձավճարների կտրուկ ու անհարկի թանկացման հետևանքները։ Այսպիսի անտրամաբանական գնաճի արդյունքում ամենաշատը շարունակում են տուժել խոցելի խավերը՝ առաջին հերթին աղքատներն ու ծայրահեղ աղքատները։ Դրանով է պայմանավորված, որ, տարբեր գնահատականների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել:

Մյուս կողմից էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 մլրդ դոլարի սահմանը՝ անցնելով բոլոր կարմիր գծերը։ Փաստացի տնտեսական աճը ամուր հիմքերի վրա դնելու փոխարեն միակ լուրջ աշխատանքը, որը կատարել են օրվա իշխանությունները, նոր պարտքեր վերցնելն է։ Այս ամենով հանդերձ նրանք շարունակում են բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել, թե դրամի արժևորման պարագայում պետական պարտքի այսպիսի ծավալներն այնքան էլ սարսափելի չեն։ Եվ չի խոսվում այն մասին, որ դրամի արժևորումը ժամանակավոր բնույթ ունի և կախված է միայն արտաքին գործոններով։ Նկատի ունենանք, որ ներկայում Ռուսաստանը փորձում է տարբեր ձևերով շահագրգռել ու հետ վերադարձնել Հայաստանում աշխատող ռուսաստանցի մասնագետներին։

Եվ եթե Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները որոշեն վերադառնալ ՌԴ՝ փակելով Հայաստանում բացված հաշիվները, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի կարող է կանգնել կրախի առաջ։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իշխանությունների կողմից այդ պարագայում Հայաստանի տնտեսական աճի տեմպերը պահպանելու համար, մնում է անհայտ։ Տնտեսությունն ուղղակի ինքնահոսի է մատնված։ Արտաքին գործոններով պայմանավորված՝ մեծապես հավանական է դառնում, որ բազմաթիվ բացասական հետևանքներ ևս տնտեսության մեջ իրենց զգալ կտան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community