Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ԲՏԱ նախարարությանը հասանալի կլինեն հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները. նախագիծ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2002 թ. հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախարարությունը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը, որը ներառում է ՀՀ-ում գրանցված տնտեսավարող սուբյեկտների փաստացի գործունեության կամ տնտեսավարող սուբյեկտի կառավարման գործադիր մարմնի վայրի, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների, եկամուտների և այլ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազա:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հարկային մարմինները պարտավոր են իրենց մոտ առկա տեղեկությունները յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել նախարարությանը՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարության 2022 թ.-ի մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 399-Լ և 2022 թ.-ի դեկտեմբերի 1-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1863-Լ որոշումներով սահմանված կարգավորումների համաձայն՝ նախարարությունը ՊԵԿ-ից ստանում է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված, ՀՀ-ում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդի և գործունեության տեսակների տեսակարար կշռի, աշխատողների թվաքանակի, նոր ընդունված աշխատողների վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների, գործատուի մոտ աշխատող չհանդիսանալու վերաբերյալ հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տվյալների, հաշվարկված և վճարված եկամտահարկի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների և եկամտահարկի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

ԲՏԱ նախարարությունն այս տեղեկատվությունը ներկայումս ստանում է իր կողմից ՊԵԿ-ին ուղղված դիմումների հիման վրա՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին դիմում ներկայացնելու ձևով: Վերջին շրջանում պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման աճով, ոլորտի շահառուների ներկայացրած դիմումների քանակով և սահմանված ժամկետի սղությամբ՝ նախարարությունից պահանջվում է ժամանակ և ռեսուրսներ, ինչը հանգեցնում է խնդիրների: Ուստի անհրաժեշտ է, որ նախարարությունն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչը կնպաստի ոլորտում իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այս հարցի կարգավորմանն էլ ուղղված է նախագիծը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms