Վրաստանին սպառնացել են պատժամիջոցներով՝ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու դեպքում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն նախազգուշացրել Է Վրաստանին՝ դեպի Ռուսաստան ուղիղ ավիաչվերթների վերսկսման հետեւանքների մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ րան մեջբերում է netgazeti պորտալը։
«Մենք գիտենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ «․․․» Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ- ի եւ այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին եւ զգոնություն պահպանել սահմանափակող միջոցները շրջանցելու ցանկացած հնարավոր փորձերի նկատմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ստանոն հավելել է, որ Բրյուսելը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել այն պետությունների դեմ, որոնք օգնում են շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները: