«Մենք վաղուց ընկերներ չենք». Ելենա Արշակյանը հրապարակել է Անի Երանյանի հետ արխիվային լուսանկար՝ շնորհավորելով ծնունդը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ դերասանուհի Անի Երանյանը տոնել է ծննդյան 32-ամյակը և ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Բարև Անի:Դու մի տարով էլ մեծացար: Ապրիր ազնիվ ու արժանավայել, հպարտացիր քեզնով՝ դու շատ դժվարություններ ես հաղթահարում ամեն օր: Չկորցնես մարդ տեսակդ:Չհանձնվե՛ս:Երբե´ք:Ոչի´նչ անհնար չի: Ծնունդդ Շնորհավոր»:
Սցենարիստ և պրոդյուսեր Ելենա Արշակյանը դերասանուհու ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակել է արխիվային լուսանկար՝ շնորհավորելով դերասանուհին:
«Մենք վաղուց ընկերներ չենք: Մի քանի օր է մտածում եմ՝ ինչպես շնորհավորեմ ծնունդդ սոց. հարթակներում, ո՞ր նկարը դնեմ, ո՞նց գրեմ՝ ինձ համար հարազատ մարդու ծնունդն է, ինչ բառ գտնեմ, նկարագրելու ու ասելու՝ ով ես դու ինձ համար: Ու հասկացա, որ մեր հարաբերության համար բառ չեմ գտնում: Մենք վաղուց ընկերներ չենք, դա ավելին է, իսկ այդ բառը չկա: Կանք ես ու դու և մենք իրար ունենք այս կյանքում: Մենք աշխարհի ամենահարուստն ենք ու թող օրհնված լինի ծնունդդ, իմս: Ինչ եմ ցանկանում քեզ՝ դու գիտես:
Հ.Գ . այս նկարը 100 տարվա նկար է: Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ ծնողներիդ մարդ դաստիարակելու համար»։