ԵՄ-ում սկանդալ է բարձրացել Զելենսկու հնարավոր այցի մասին տեղեկության արտահոսքի պատճառով
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԵՄ պաշտոնյաներն սկսել են միմյանց մեղադրել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Բրյուսել հնարավոր այցի մասին տեղեկության արտահոսքի պատճառով, գրում է The Guardian-ը։ Հրատարակության տվյալներով՝ տվյալների արտահոսքը տարաձայնություններ է առաջացրել քաղաքական գործչի ուղեւորության անվտանգության հետ կապված։
Ինչպես նշվել է, Բրյուսել ծրագրված այցից մոտ 48 ժամ առաջ այս այցի մասին հայտնել են իտալական լրատվամիջոցները, ապա՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում։ Ըն դորում, Զելենսկու այցն ԱՄՆ նախապատրաստվել է «խիստ գաղտնիության» պայմաններում։
«Սկանդալը ծանր դրության մեջ է դնում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլային, որի պաշտոնյաները մեղադրվում են տեղեկության արտահոսքի մեջ: Նա նաև ԵԺԿ թիմի անդամ է, որը համառոտ լուսաբանել է այցը», - ասվում է տեքստում։
The Guardian-ը նշում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ով պատասխանատու է միության գագաթնաժողովների կազմակերպման համար, որտեղ պետք է գնար Զելենսկին, արտահոսքի մեղքը բարդում է Եվրախորհրդարանի վրա։ Միևնույն ժամանակ, հրատարակությունն ընդգծում է, որ Միշելը մրցում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ «Ուկրաինային համերաշխություն ցուցաբերելու և Զելենսկուն իր աջակցությունը ցույց տալու համար»։