Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Խոստովանիր, որ կատարել ես հանցագործություններ և հեռացիր քաղաքականությունից. Վրաստանի նախագահը՝ Սաակաշվիլիին

POLITICS

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել հեռանալ վրացական քաղաքականությունից և դրանով իսկ «դադարեցնել պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը», գրում է ՏԱՍՍ-ը։

«Սաակաշվիլին պետք է մեկընդմիշտ խոստովանի, որ կատարել է հանցագործություններ և հեռանա քաղաքականությունից, դադարեցնի պատանդ պահել երկիրը և ընդդիմությանը», - ասվում է Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:

Պետության ղեկավարը ևս մեկ անգամ բացատրել է պատճառները, թե ինչու չի ծրագրում ներում շնորհել Սաակաշվիլիին։

«Հաշվի առնելով նախկին նախագահի հայտարարությունները և այն, որ նա չի ճանաչում և չի զղջում հանցանքների համար, եթե ազատ արձակվի, նա կդառնա ոչ միայն իշխանությունների, այլև երկրի հեղինակության ընդդիմախոսը և, համապատասխանաբար, նրա եվրոպական շանսերի»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելին, Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եթե նույնիսկ ներում շնորհի Սաակաշվիլիին, նա չի կարողանա դուրս գալ բանտից, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։

Զուրաբիշվիլին իր հայտարարության մեջ նաև դժգոհել է, որ Սաակաշվիլիի հարցը հետին պլան է մղել Վրաստանի եվրաինտեգրման և երկրի կողմից 12 հանձնարարականների կատարման հարցերը, որոնք ԵՄ-ն տրամադրել էր կազմակերպության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Միաժամանակ, Վրաստանի ղեկավարը կոչ է արել կառավարությանը իրավական և մարդասիրական ելք գտնել Սաակաշվիլիի խնդրի լուծման համար։

Սաակաշվիլին, որն Ուկրաինայի քաղաքացի է, գաղտնի ժամանել է Վրաստան 2021 թվականի հոկտեմբերին՝ մունիցիպալ ընտրությունների նախորդ օրը, որից հետո ձերբակալվել և բանտարկվել է Ռուսթավի քաղաքում։ Նա հացադուլ է հայտարարել՝ իրեն անվանելով քաղբանտարկյալ։ Նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումից հետո նրան տեղափոխել են բանտի հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ զինվորական հոսպիտալ։ 2021 թվականի դեկտեմբերին Սաակաշվիլին շարունակել է պատիժը կրել Ռուսթավիի բանտում, սակայն մայիսին նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։ Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ բանտում ծանր հիվանդություններ են ձեռք բերել։ Անցյալ տարի փորձագետները Սաակաշվիլիի օրգանիզմում ծանր մետաղներ էին հայտնաբերել, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի տասը ախտորոշում, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։ Մինչդեռ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Սաակաշվիլիից վերցված թեստերը ցույց են տվել թունավոր նյութերի բացակայություն։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին սիմուլյացիա է անում. երկուշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիի պաշտպանական միջնորդությունը՝ նախկին նախագահին ազատ արձակելու վերաբերյալ՝ առողջական նկատառումներով։ Դատարանի վճռի հրապարակումից հետո Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին բողոքարկել այս որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan