Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. խաղաղության և անվտանգության խնդիրներն արդյունավետորեն լուծում են ռուս խաղաղապահները. ՌԴ ԱԳՆ

INTERNATIONAL NEWS

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական է, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլյիչև:

Նա նշել է, որ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Լեռնային Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար:

Իլյիչևի խոսքով` «դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, միջազգային խաղաղապահ զորակազմի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել ևս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները, դժվար թե իրատեսական լինի։ Մենք ելնում ենք նրանից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները»,- հավելել է նա։

Բացի այդ, հավելել է ռուս դիվանագետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո տեղակայված խաղաղապահ առաքելությունները ոչ միշտ են վայելում ընդունող պետությունների վստահությունը։

«Որոշ դեպքերում վերջիններս հանդես են գալիս «Կապույտ սաղավարտների» դուրսբերման օգտին դրանց ցածր արդյունավետության պատճառով: Հետևաբար, հարցը ոչ այնքան այն է, թե ով է թույլ տվել խաղաղապահ գործողությունը, որքան հակամարտության երկու կողմերի բարի կամքի առկայությունը դրա դադարեցման ևդրա հետևանքների վերաց,ման հարցում»,- ասել է Իլյիչևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի սկզբին ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ավարտից հետո կարող է հետևել խնդրանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու վերաբերյալ։ Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում աշխատանքում միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ։

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced