Շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ. ԵՄ ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Moambe-ին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը իրենք խոսել են վերջինիս անձնական մասնակցության և փոխգործակցության մասին Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ միջնորդ լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև մերձեցման հարցում:Այս մասին գրում է 1tv.ge-ն:
«Մենք դրան սատարում ենք», -ասել է Կլաարը:
Նա հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կսերտանա։
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունվում է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։
«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ։ Վարչապետը և ես քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս ուղղությամբ ԵՄ-ի և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունը էլ ավելի սերտ կլինի»,- ասել է Տոյվո Կլաարը։