Պուտինը հաջողելու հնարավորություն չունի, նա արդեն կորցրել է Ուկրաինան. Բայդեն
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորցրել է Ուկրաինան, PBS NewsHour-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Տեսեք, Պուտինը հաջողելու հնարավորություն չունի, նա արդեն կորցրել է Ուկրաինան: Նա կարծում էր, որ եթե Ուկրաինա ներխուժի, առաջին հերթին յուրաքանչյուր ռուսախոս իրեն կընդուներ, կասեր՝ արի ներս։ Եվ երկրորդը, նա կարծում էր, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի. ՆԱՏՕ-ն ոչինչ չի անի. նրանք կվախենան գործել: Բայց դրանից որևէ մեկը տեղի չունեցավ»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն անխուսափելիորեն կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ Նրա խոսքով՝ դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է ռազմական պլանի շրջանակներում։