Էրդողանը խոստացել է 1 տարվա ընթացքում նոր բնակարաններ տալ տուժածներին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե ինչքան ժամանակում աղետից տուժվածներին նոր բնակարաններ կհատկացվի։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե աղետի գոտու անտուն մնացած բնակիչներին փլատակները մաքրելուց մեկ տարի անց նոր կառուցված բնակարաններով կապահովեն։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 17134-ի։