«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ցավակցական նամակը՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին
POLITICS«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանին։
«Խորը ցավով ենք հետևում Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերաբերյալ լուրերին։ Բնական աղետը խլել է հազարավոր կյանքեր և պատճառել անդառնալի կորուստներ։
Մենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը, մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին․ ուժ և տոկունություն նրանց, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Սիրիայի մեր բարեկամ ժողովրդին արիություն և ոգու ամրություն՝ այս ծանր վիշտը հաղթահարելու համար»,- ասվում է նամակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



