Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 23700-ը
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 23700-ը։Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հրատարակության համաձայն՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջային, երկրում զոհերի թիվը հասել է 20213-ի։
Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 3500-ը, հայտնում է գործակալությունը՝ հղում անելով երկրի պետական լրատվամիջոցներին և փրկարար ծառայություններին Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում։ Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որն ուղեկցվել է հզոր հետցնցումներով։
Ավելի ուշ Թուրքիայի կենտրոնական հատվածում եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Սիրիայում՝ Դամասկոսում, Լաթաքիայում և այլ նահանգներում։ Այնուհետև կես ժամ շարունակ ցնցումներ են տեղի ունեցել տարբեր շրջաններում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Երևանում՝ 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել օգնություն ցուցաբերելու Հայաստանի պատրաստակամությունը։
Փետրվարի 7-ին Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ փրկարարական խմբեր է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։