Ռուսական կողմին ցուցադրաբար չեն հրավիրի Չարլզ III-ի թագադրման արարողությանը․ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կելինը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի՝ մայիսին կայանալիք թագադրման արարողությանը ռուսական կողմին ցուցադրական կերպով չեն հրավիրի։
Ինչպես նշել է դեսպանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, Թագադրման արարողությունը կանցկացվի շատ ավելի համեստ տարբերակով, քան Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագադրման ժամանակ էր։
«Քիչ մարդիկ են հրավիրված, բայց կարծում եմ, որ մեզ չեն հրավիրի ցուցադրական կերպով, ինչպես դա տեղի ունեցավ Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության հետ կապված արարողության ժամանակ»,- ասել է նա։
«Բրիտանական իշխանությունները ցուցադրաբար չհրավիրեցին մեզ և բելառուսներին։ Կարծում եմ՝ նրանք կշարունակեն այդ գործելակերպը»,- եզրափակել է ՌԴ դեսպանը։