Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


«Ազատազէն»՝ ազատ և զինված, բավարար ներուժ ունենալով, խաղաղություն պարտադրելու համար. կայացավ ռազմակրթական ՀԿ-ի առաջին համագումարը

SOCIETY

«Ազատազէնն» իրեն դիրքավորել է որպես Հայաստանում զենքի մշակույթի ձևավորմանը նպաստող ռազմակրթական ՀԿ, որի հիմնական նպատակներն են զենք կրելու մշակույթի և ռազմակրթական ենթակառուցվածքների զարգացումը, համապարփակ անվտանգային համակարգի կայացումը, օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացումը։ Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Ազատազէնի» առաջին համագումարը՝ՀԿ լիիրավ և աջակից անդամների ու հյուրերի մասնակցությամբ։

44-օրյա պատերազմից, դրան մասնակցելուց հետո մարդիկ, որոնք հետագայում ստեղծել են «Ազատազէնը», որոշել են՝ պետք է հրաձգարան ունենալ, հիմքում, իհարկե, կրակային պատրաստության դասընթացների կազմակերպումն էր: Այսօր արդեն գլխավոր նպատակներից են պրակտիկ հրաձգարանի կառուցումը և հրաձգարանի շենքի շինարարությունը, հաջորդը՝ անօդաչուների օդանավակայանի ստեղծումը, որտեղ կողք-կողքի կլինեն մարդիկ, որոնք դեռ առաջին քայլերն են անում, և ավելի փորձառուները:

«Ազատազէնի» խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը համագումարի վայր էր բերել «Ազատազէնի» թուրը, որը պատրաստել են Ուտիք նահանգի Գարդման գավառի Բանանց գյուղի զինագործները 19-րդ դարի սկզբին. «Ազատազէնի գաղափարները կրում էինք դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ չգիտեինք այդ բառը: Սա լինելու է ՀԿ-ի նորընտիր խորհրդի թուրը, ծառայելու է նրանց ազատազէնականությունը տարածելու բարդ ճանապարհին»,-ասաց Իշխանը: Շարունակեց՝ «Ազատազէնը» շատ է կարևորում ռազմական պատրաստության դասընթացները: «Սրտանց գնում ենք պատերազմ, բայց երբեմն չունենք այն բանաձևը, թե ինչ պետք է իմանա երկիր պաշտպանողը: Բուժօգնությունը գիտենք այնքանով որքանով... Տասից ավելի կետեր կան, որոնք պետք է հստակ սահմանվեն»:

ՀԿ-ի խորհրդի անդամ Հրանտ Մանասյանն ասաց՝ երբ դիպուկահարների առաջին մրցույթը կազմակերպվեց, դրան զուգահեռ մշակվում էր համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգը: «Պնդում էինք, որ մեր երկրին պետք է հաղթանակի հայեցակարգ»,-նշեց Հրանտը: Վերջինս ներկայացրեց, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել այս մեկ տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ «Ազատազէնի» ամենամեծ հպարտությունը հրահանգիչների թիմն է, որում ընդգրկված են պրոֆեսիոնալներ՝ ներկա և նախկին զինվորականներ:

ՀԿ-ն հստակ որոշում ունի՝ ֆինանսների մասով հաշվետու լինել թե՛ իր անդամների, թե՛ հասարակության առջև, ընդ որում՝ որոշում ունեն զարգանալ ոչ միայն նվիրատվությունների շնորհիվ, այլ նաև սեփական ծառայությունները մատուցելով:

ՀԿ-ի տնօրեն, հրաձիգ-ծրագրավորող Նաղաշ Բաղդասարյանը ներկայացրեց «Ազատազէնի» ռազմավարությունը՝ նախ և առաջ խոսելով ՀԿ-ի առաքելության մասին: «Իսկ առաքելությունը հետևյալն է՝ համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման: Իսկ տեսլականը Հայաստանում զենքի մշակույթը կենցաղի մաս դարձնելն է: Զինագործությունը զարգացած և ինքնաբավ է, առկա է բավարար ներուժ ու դիմակայություն՝ խաղաղություն պարտադրելու համար»,-ընդգծեց Նաղաշը: Նա ցավով է նշում, որ ռազմական կրթությունը բավականին տխուր վիճակում է թե՛ կրթական հաստատություններում, թե՛ հասարակության մեջ. «Որպես ռազմավարական ուղղություն՝ նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին աշխատել առնվազն 100 մասնավոր և պետական դպրոցների հետ, իրագործել ՆԶՊ դասընթացի կիրառական գործառնական պարապմունքեր «Ազատազէնի» հրաձգարանում, նախատեսում ենք 10 մասնավոր և պետական բուհերի հետ ինտենսիվ աշխատանք վարել և այլն: Արդյունքում հուսով ենք հինգ տարի հետո ունենալ 30 հազար ազատազէն՝ մարդ, որը մարզված է, զինված և պատրաստ է մարտական գործողության»:

«Ազատազէնի» ծրագրերը շատ են, կա առաջիկա հինգ տարվա համար մշակված ռազմավարությունը, ՀԿ անդամները գիտեն իրենց անելիքները, սակայն դանդաղ է ընթանում պետական մարմինների հետ աշխատանքը: Բոլորն են պնդում՝ պետք է վերականգնել ու ամրապնդել մարդկանց մեջ այն մտածողությունը, որ իրենք են պատասխանատու այն տարածքի համար, որտեղ ապրում են և ստեղծագործում: Սրան է նաև ուղղված լինելու առաջիկա հինգ տարում 12 հրաձգարանների և 2 ուսումնական կենտրոնների բացումը: Բայց, իհարկե, կարևորագույն միտքը սեփական երկրի ու դրա անվտանգության համար պատասխանատվության ստանձնումն է:

Համագումարի ավարտին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում կազմակերպությունում ձևավորվեց նոր խորհուրդ և ընտրվեցին վերստուգողներ մեկ տարի ժամկետով, խորհուրդը ընտրեց խորհրդի նախագահ և ընկերության տնօրեն։ Տարեկան համագումարի ավարտին ընտրվեց կազմակերպության խորհրդի նոր կազմը։

Խորհրդի անդամներ ընտրվեցին Սպարտակ Կյուրեղյանը, Իշխան Գևորգյանը, Հրանտ

Մանասյանը, Գեղամ Չանդիրյանը, Դավիթ Նահատակյանը, Աննա Հովհաննիսյանը, Արթուր

Ավդալյանը, Տարոն Բաղդասարյանը, Անի Ղազարյանը, Անի Ալավերդյանը, Անդրանիկ Հակոբյանը, Սաթենիկ Մնացականյանը, Թովմասն Խաչատրյանը, իսկ վերստուգողներ՝ Արմեն Աթալյանը, Զավեն Գյուլխանդանյանը, Տիգրան Մխիթարյանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Իշխան Գևորգյանը, իսկ կազմակերպության տնօրեն՝ Նաղաշ Բաղդասարյանը։

Լուսինե Առաքելյան

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community