Նիկոլի իշխանությունն անգամ իրենց կողմից ընտրված, իրենց կողմից վերահսկելի որևէ մեկին չի կարողանում հանդուրժել ՄԻՊ պաշտոնում. Կարեն Ավագյան
BLOGԵս չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան չլիներ, չեմ հիշում որ այդ պաշտոնը թափուր մնար: Մեկ ամսից ավել է նիկոլի իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրաիրավական կարգավիճակի ճակատագիրը թողել է անհայտ:
Հայաստանում չեն խրախուսվում մարդու իրավունքների ու ազատությունները: Դրանք երաշխավորված չեն այժմ գործող հանրային իշխանության և ոչ մի օղակում: Ստեղծել են անխոչընդոտ միջավայր բռնապետության կայուն զարգացման հերթական փուլն անցնելու համար:
Հայաստանում մարդու իրավունքների խախտումների արձանագրումը թողնված է ՄԻՊ աշխատակազմին: Չհարցենք այդ ինչ մարմին է, ինքս էլ չգիտեմ: Ասեք, միգուցե ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը կամ վարչատնտեսական որևէ վարչության աշխատակից է այսուհետ գնահատելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, բայց փաստը մնում է փաստ:
Նիկոլի իշխանությունն անգամ իրենց կողմից ընտրված, իրենց կողմից վերահսկելի որևէ մեկին չի կարողանում հանդուրժել ՄԻՊ պաշտոնում, որովհետև գարշում է իրավունքներից, ազատություններից, հանրային համերաշխությունից ու հավասարությունից:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



