Վթար Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին
SOCIETYՀուլիսի 1-ին, ժամը 06.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Խարբերդի ամառանոցներ ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Իո» մակնիշի 34 QN 012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և այրվում է, մոտակայքում շրջված էլ. սյուն կա (հնարավոր է բարձրավոլտ հոսանքի լարման), որի լարերը պոկված են:
Մինչ հրշեջ-փջկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Ա.Ե.-ն, ծնվ. 1982թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ունի քերծվածքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.26-ին, մարվել՝ ժամը 06.36-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



