Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում 35-ամյա հարբած տղամարդը կրակել ու սպանել է իր տանը հյուրընկալված աներոջը․ ՔԿ

SOCIETY

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ավարտվել է Երևան քաղաքի Եկմալյան փողոցում 2020թ. մարտի 19-ին Երևանի 49-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված ծավալուն քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային hարբածության վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել է իր տանը հյուրընկալած կնոջ հոր հետ:

Այնուհետև, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել բնակարանից և դիտավորությամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, մարդկանց անդորրը խախտելով, գիշերվա ուշ ժամին, իրական վտանգ ստեղծելով շրջապատում գտնվող բնակիչների կյանքի և առողջության համար, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված և իր բնակարանում պահած «AK-74» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել փողոցի ուղղությամբ։ Ապա իջնելով շենքի առաջին հարկ՝ նա կրակոցներ է արձակել նաև մուտքի դռան ուղղությամբ՝ վնասելով այն:

Շարունակելով իր հանցավոր գործողությունները, չհանդուրժելով աներոջ կողմից իր հասցեին հնչեցված վիրավորանքը, ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, նա բարձրացել և կանգնել է իր բնակարանի մուտքի դռան դիմաց, թակել է դուռը, որից հետո մի քանի քայլ հետ գնալով և դիրքավորվելով՝ ինքնաձիգի փողն ուղղել է դեպի մուտքի դուռը։ Երբ կնոջ հայրը դուռը բացել է, գիտակցելով, որ բնակարանի նախասրահում հնարավոր է նաև այլ անձանց ներկայությունը և իր գործողությունների հետևանքով նրանց կյանքին սպառնացող իրական վտանգի առաջացման հնարավորությունը, վերջիններիս կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերթ է արձակել աներոջ կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ 35-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվել են նաև ակոսափող հրազեն հանդիսացող «MP-654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող 5,45մմ և 7,62մմ տրամաչափերի մեկական փամփուշտներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Սպանության և զենքի գործադրմամբ  խուլիգանության դեպքի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms