Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գամբիա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից), Ճապոնիա՝ Դիալեկտի օր, Նեպալ՝ Ազգային ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Տրանսպորտային ոստիկանության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1877 - ծնվել է գրող Դերենիկ Դեմիրճյանը։

1906 - ծնվել է ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանը։

1918 - ծնվել է բանասեր, բնագրագետ Արմենուհի Սրապյանը։

1921- խորհրդային իշխանության դեմ ապստամբածները մտել են Երևան. նրանց օգնել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված բոլ շևիկյան զորքերի ստորաբաժանումները զբաղված են եղել Վրաստանի խորհրդայնացումով։ – Երևանի բանտում սպանվել է հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ Համազասպ Սրվանձտյանը։

1930 - ծնվել է նկարիչ, գոբելենագործ Ալեքսանդր Ազատյանը։

1932 - ծնվել է ֆիզիկոս Վիլեն Ասլանյանը։

1937 - ծնվել է կենսաֆիզիկոս Արմեն Զաքարյանը։

1944 - ծնվել է պատմաբան Էդուարդ Դանիել յանը։

1963 - ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը։

1969 - ծնվել է նկարիչ Լիլիթ Սողոմոնյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրիայի հետ։

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ալբանիայի հետ։

2005- ազդարարվել է մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ներդրած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության սկիզբը:

2006- Եվրախորհրդարանն ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև։

2009 - վախճանվել է ճարտարապետ Արմեն Հախնազարյանը։

2010- կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել ոսկու շուկայի աշխատողները, որոնք պահանջել են վերջ դնել իրենց նկատմամբ գործադրվող հարկային ճնշումներին, իրենց ձևակերպմամբ՝ հարկային ահաբեկչությանը:

2013 – Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

814- վախճանվել է մոնղոլ խան Խուբիլայը։

1201 - ծնվել է պարսիկ մաթեմատիկոս և աստղագետ Նասիր ադ-Դին Թուսին։

1268 - Վեզենբերգ ամրոցի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հյուսիսռուսական պետությունների, կոմսությունների և Տևտոնական օրդենի, Դանիական Էստլ յանդիայի ասպետների միջև, որի ժամանակ ասպետները ջախջախիչ պարտություն են կրել։

1405 - վախճանվել է թուրք-մոնղոլական նվաճող Լենկթեմուրը։

1546 - վախճանվել է գերմանացի հոգևորական Մարտին Լյութերը։

1564– վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչ և քանդակագործ Միքելանջելոն։

1718 – ծնվել է դանիացի բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորը։

1745 - ծնվել է իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտան։

1814 - տեղի է ունեցել ճակատամարտ Մոնտրոյի մոտ, որտեղ Նապոլեոնը ջախջախել է Վյուտենբուրգի կրոնթագաժառանգի բանակը։

1883 - ծնվել է հույն գրող Նիկոս Կազանձակիսը։

1913 - Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դարձել է երկրի նախագահ։

1913 - Ֆրեդերիկ Սոդդին առաջարկել է օգտագործել «իզոտոպ» տերմինը։

1930– ամերիկացի աստղագետ Կլայդ Տոմբոն Լոուելլի աստղադիտարանում հայտնաբերել է Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվել է գաճաճ մոլորակների շարքին։

1933 – ծնվել է ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն։

1954– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող Ջոն Տրավոլտան։

1960- տեղի է ունեցել 8-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սքվո-Վելլի, ԱՄՆ)։

1967– վախճանվել է հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռոբերտ Օպենհեյմերը։

1968-տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

1979 - Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել։

2003 – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 198 մարդ։

2004– Իրանի Նիշապուր քաղաքում տեղի է ունեցել երկաթուղային վթար, որի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։

2014 - ուկրաինական հեղափոխության ժամանակ կտրուկ սրվել է իրավիճակը Կիևի մայդանում, որի արդյունքում երեք օրվա ընթացքում զոհվել է մոտ 80 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community