Քաթարը ետ է կանչում իր դեսպանին Իրանից
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Քաթարի իշխանությունները Թեհրանից ետ են կանչել իրենց դեսպանին Սաուդյան դիվանագիտական առաքելության վրա հարձակման կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցները, հաղորդում է
Gazeta-ն։
Ավելի վաղ Բահրեյնը, հետեւելով Սաուդյան Արաբիային, խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարել է նաեւ Ջիբութին։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում գլխատվել էր շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, որից հետո Իրանում բողոքի ալիք էր սկսվել։ Ցուցարարները Թեհրանում հարձակվել էին դեսպանատան վրա։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



