Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է թուրքերին. Արտակ Զաքարյան
BLOGԸստ Ալիևի` 2021թ.-ին վերընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդն ընդունել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն ակտը: Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ:
Իսկ խաբվածները, մոլորվածներն ու հատկապես մեծամասնություն կազմող անտարբերները պետք է վերջապես գիտակցեն տեղի ունեցած աղետը և այլևս նման անպատասխանատու կերպով չմոտենան իշխանություն ձևավորելու հարցին:
Չէր կարելի թույլ տալ բանը հասներ այնտեղ, որ թշնամի երկրի ղեկավարը, մի խումբ դավադիր կապիտուլյանտների պատճառով, մի ամբողջ ժողովրդի անվանի կապիտուլյացված: Ընդամենը պետք էր 2021թ-ին ժողովուրդն ուղղեր 2018թ. ամբոխի գործած սխալը: Յուրաքանչյուր հայ` սխալներն ուղղելու իր վճռական քայլը պետք է անի` ընդդիմությունից սկսած:
Հ.Գ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է թուրքերին: ՀՀ Սահամանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն պետք է վերադարձնել իր օրինական տիրոջը: Սա է Հայաստանի Հանրապետություն ունենալու միակ եղանակը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



