Մոսկվան ՆԱՏՕ-ի գործողությունները համարել է էքսպանսիա․ Մակրոն
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ՆԱՏՕ-ն թափանցիկ ձևով չի բացատրել իր նպատակները Ռուսաստանին, ուստի Մոսկվան դաշինքի գործողությունները համարել է էքսպանսիա՝ ուղղված ռուսական շահերի դեմ։ Այս մասին Մակրոնն ասել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։
Հրատարակության մեջ ասվում է, որ «դաշինքը հարմար գործիք չէր Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու համար, և դրա անդամները չկարողացան հստակ բացատրել իրենց մտադրությունները»։
Այսպիսով, Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններն ընկալել է որպես էքսպանսիոնիստական։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և հանդես չի գա Ռուսաստանին ջախջախելու օգտին։