Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Անցակետի տեղադրումն աղետալի հետևանքներ կունենա. Ադրբեջանը կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ ունի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մյունխենում Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետի հետ մասնակցեցին պանելային քննարկման, տեղի ունեցավ նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ զրույցում անդրադարձել ենք Մյունխենում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներին: Անդրադառնալով նախ Ալիևի պնդումներին, շատ դեպքերում Փաշինյանի՝ դրանց չհակազդելու իրողությանը՝ քաղաքագետը նախ շեշտեց՝ բազմիցս է հայտարարել, որ Փաշինյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության ծագման և կարգավորման խնդիրներին խորքային չի տիրապետում:

Նախ՝ դիտարկելով փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումը՝ քաղաքագետը շեշտեց. «Զուգահեռ անցկացնեմ 2020 թ. փետրվարին կրկին Մյունխենում նման ձևաչափով տեղի ունեցած պանելային քննարկման հետ, որտեղ Փաշինյանը կատարելապես ջախջախվեց: Փաշինյանը չկարողացավ առարկայական ու փաստարկված հակադարձել Ալիևին այն դեպքում, երբ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը ծայրից ծայր ստեր էր ասում: Եթե այդ ժամանակ Իլհամը քիչ թե շատ կարկատաններով էր խոսում ադրբեջանա-արցախյան հիմնախնդրից, ապա Փաշինյանը խոսում էր Տիգրան Մեծից ու Պոմպեոսից, ինչն առաջացրեց Իլհամի ու ադրբեջանական պատվիրակության մյուս անդամների ծիծաղը: Վերջին հանդիպման և նշված նախորդ հանդիպման միջև, մեծ հաշվով, տարբերությունն այդքան էական չէր»:

Անդրադառնալով քննարկման ժամանակ հնչած հայտարարություններին՝ Ստեփան Հասան-Ջալալ յանը մի քանի կետ ընդգծեց՝ նաև շեշտելով, որ հերթական անգամ Ալիևը հրապարակային հայտարարեց, որ ադրբեջանա-արցախյան երրորդ պատերազմը սանձազերծել է օկուպանտ Ադրբեջանը: «Ալիևը հայտարարեց, որ «Ղարաբաղն Ադրբեջանի ռեգիոն է, որտեղ կա հայ բնակչություն», «միջազգային գործընկերների հետ համաձայնեցված է, որ պետք է քննարկում տեղի ունենա Ղարաբաղի հայկական փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ»: Նա միաժամանակ հավելեց, թե այդ հարցերը «Ադրբեջանի ներքին խնդիրն են»: Բացի այդ, Արցախի պետականակիր հայ ժողովրդին նա «համայնք» անվանեց: Նաև ասում է, թե «ավելի քան 30 տարի «մեր հողերն» օկուպացված են եղել Հայաստանի կողմից»:

Ալիևը, բացի այս ամենից, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը «դե ֆակտո Հայաստանի կապիտուլ յացիայի ակտ» անվանեց: Նաև ասաց, թե «Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են»: Նկատի ունենալով ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ հայտարարեց նաև, թե «կբանակցեն միայն ԼՂ-ում ծնված և այնտեղ ապրող մարդկանց հետ, բայց ոչ այն մարդու, որը մաքսանենգ ճանապարհով ղեկավար դիրք զբաղեցնելու համար ՌԴ-ից ԼՂ է ուղարկվել»: Նշված հակահայկական ու հակաարցախյան բոլոր հայտարարություններից Փաշինյանն արձագանքեց միայն մեկ-երկուսին: Մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը և Բերձորի միջանցքով անցնող երեխաներին ադրբեջանցիների կողմից կանգնեցնելու դեպքին: Հայկական կողմը հսկայական իրավական հիմքեր ունի ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտի համատեքստում, բայց Փաշինյանը որևէ ձևով այդ հիմքերի հիման վրա չպատասխանեց Ալիևին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Արցախը լքելու հետ կապված Ալիևի պնդմանը՝ քաղաքագետը հավելեց. «Եթե Իլհամը պնդում է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է լքի Արցախը, ինչի մասին ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էր օկուպանտ Ադրբեջանի ԱԳ նախարարը, ապա նշանակում է, որ Ադրբեջանը չի ցանկանում Ռ. Վարդանյանին տեսնել Արցախում ոչ միայն պաշտոնատար անձի, այլև շարքային քաղաքացու կարգավիճակում: Սա նշանակում է, որ այն քաղաքականությունը կամ այն գործունեությունը, որը ԱՀ-ում որպես պետնախարար ծավալում է Ռ. Վարդանյանը, արցախամետ, արցախանպաստ քաղաքականություն է: Հետևաբար, Ռուբեն Վարդանյանը պետք է շարունակի իրականացնել այն, ինչ իրականացրել է նշանակման օրվանից ի վեր: Մինչդեռ Ադրբեջանն անպայման փորձում է ազատվել Ռուբեն Վարդանյանից, որ կարողանան Արցախի առնչությամբ իրենց նպատակներն իրագործել»:

Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» ստորագրման շուրջ առկա գործընթացներին, դիտարկելով նաև մյունխենյան հանդիպմանն այս առնչությամբ հնչած հայտարարություններին՝ Ստեփան Հասան-Ջալալ յանն ընդգծեց. «Ալիևը հայտարարեց, թե երեք օր առաջ իրենց արված առաջարկների վերաբերյալ նոր պատասխաններ են ստացել Հայաստանից: Ասաց, որ դրանք վերջնական տեսքի են բերում՝ հայտարարելով, թե «առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»: Երբ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը, խոսելով Հայաստանից ստացած առաջարկների մասին, ասում է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, սա կարող է վկայել այն մասին, որ Հայաստանի վարչակազմը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, հանդես է եկել թշնամու շահերը սպասարկելու պատրաստակամությամբ, ընդ որում՝ գրավոր: Իսկ երբ Իլհամն ասում է՝ «բայց դա բավարար չէ», այդպիսով նա Փաշինյանին հասկացնում է, որ էլի հարցեր կան, որոնց շուրջ Հայաստանի իշխանությունը պետք է Ադրբեջանի շահերը սպասարկելու վարքագիծ դրսևորի: Ինչ վերաբերում է ստորագրման հնարավորությանը, ես, այնուամենայնիվ, հատկապես կարճաժամկետ հեռանկարում այդ առումով թերահավատ եմ:

Արդեն երկու-երեք անգամ նախագիծը մեկը մյուսին են ուղարկում, շտկում են, հետո նորից են ուղարկում: Սա, այդուհանդերձ, երկարատև գործընթաց է: Առհասարակ պետությունը հարևանների հետ պետք է խաղաղ հարաբերություններ ունենա: Բայց պատմությունից պետք է լավ դասեր քաղած լինեինք այն մասին, որ ունենք հարևան, որի համար որևէ փաստաթուղթ արժեք չունի, անգամ եթե փաստաթղթերում իրենց ստորագրությունը կա: Ադրբեջանի հետ փաստաթղթով ամրագրված խաղաղության մասին խոսելը միամտություն է: Ադրբեջանին զսպելու միակ փորձված մեթոդն ուժային եղանակն է: Այդ պատճառով պետք է ունենալ ամուր բանակ, ամուր տնտեսություն, բայց դրա համար պետք է պետության ղեկին լինեն բանիմաց, փորձառու, սիստեմատիկ կրթություն ստացած հայրենասեր մարդիկ, որոնք կկարողանան իրենց նեղ անձնական, խմբային շահերը ստորադասել պետական, ազգային շահերին: Եթե նման որակներով վարչակազմ ունենայինք, մենք այս օրին չէինք լինի: Այս իշխանությունը բոլոր ոլորտներում է ապիկար»: Քաղաքագետի դիտարկմամբ, արգելափակելով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ օկուպանտ Ադրբեջանը հետապնդել և այժմ էլ հետապնդում է կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ:

«Կարճաժամկետ նպատակներից կարելի է առանձնացնել անցակետի տեղադրումը և Ռուբեն Վարդանյանի հեռացումն Արցախից: Երկարաժամկետ նպատակներից են ռուս խաղաղապահ զորակազմի հեռացումն Արցախից, արցախահայության բռնի կամ խաղաղ հեռացումն Արցախից կամ վատթարագույն տարբերակում արցախահայությանը ցեղասպանության ենթարկելը: Ադրբեջանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրագործման ճանապարհով: Մյունխենում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ օկուպանտ Իլհամի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ առաջարկությունը պետք է դիտարկել հենց վերոնշյալ համատեքստում:

Անցակետի տեղադրումն աղետալի հետևանքներ կունենա Արցախի Հանրապետության համար: Անցակետ տեղադրելուց հետո, եթե Ադրբեջանն անգամ բացի Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիները, մեծ իմաստով, չեն երթևեկելու այդ ճանապարհով: Իսկ երթևեկելու եզակի դեպքերում անխուսափելիորեն արձանագրվելու են միջադեպեր. օրինակ՝ խլելու են մարդկանց ուղեբեռը, մարդկանց առևանգելու են, սպանելու են: Այս իմաստով ոչ մի պարագայում չպետք է համաձայնել կամ թույլ տալ, որ Ադրբեջանը անցակետ տեղադրի: Բացի այդ, չպետք է թույլ տալ, որ անգամ ռուս խաղաղապահների հետ ճանապարհին Ադրբեջանի որևէ կարգի ծառայող կանգնի: Սա արցախահայության համար աղետալի հետևանքներ կունենա: Եթե նման նախադեպ եղավ, շղթայական էֆեկտ է ունենալու: Ադրբեջանը փորձելու է այլ տեղերում ևս անցակետեր տեղադրել»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation