Yerevan, 04.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ են նշանակում հայկական ազգանունները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգանունը շատ բան կարող է պատմել հայի նախնիների, նրանց սոցիալական վիճակի կամ զբաղմունքի մասին։ Ազգանուն բառը բացատրվում է որպես ազգի անուն: Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել, քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով, միմյանցից անջատ, և բոլորն իրար լավ ճանաչում էին: Մինչ ազգանունների ի հայտ գալը, նույնանուն մարդկանց տարբերելու համար հայերն օգտագործել են «ծագումնաբանական» կառուցվածքներ. օրինակ՝ «Հրայրի թոռ Հայկ», «Մինասի տղա Հայկ» և այլն։ Երբեմն մարդը ստացել է մականուն, որով նրան կոչել են անվան հետ մեկտեղ։

Քաղաքների առաջացման հետ մեկտեղ, երբ արհեստավորությունն առանձնացել է հողագործությունից, զարգացել է նաև առևտուրը, և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը: Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել ազգանունների ստեղծման, քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ, այսպես կոչված, ածական անունների: Այդ ժամանակ հիմնականում անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը, որտեղ ծնվել էր տվյալ մարդը, օրինակ՝ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Կամ՝ մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ Մկրտիչ Նաղաշ, Գրիգոր Մագիստրոս և այլն:

Ժամանակի ընթացքում, արդեն հին և միջին դարերում ազնվական ընտանիքներն անպայման ազգանուններ ունեին՝ Արծրունի, Ամատունի, Մամիկոնյաններ, Ռշտունի: Հետագայում արդեն ազգանուններին ավելացվում էին նաև «ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը: Օրինակ՝ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն: Ազնվական հայ ընտանիքներում ազգանունները սկսել են հայտնվել միջնադարում։ Հայերը զանգվածաբար ազգանուններ ձեռք են բերել միայն 19-րդ դարում, երբ անձը հաստատող փաստաթղթերի կարիք է առաջացել։ Հիմնականում հայկական ազգանունները ձևավորվել են ընդհանուր նախահորից, որի անվանն ավելացվել է պատկանելություն ցույց տվող վերջավորություն։

Հայկական ազգանուններին բնորոշ «յան» վերջավորությունը հետաքրքիր «էվոլ յուցիայի պատմություն» ունի։ Հին հայերենում դրա փոխարեն եղել է «եանց», որը վերածվել է «ենց»-ի։ Հետագայում «ենց»–ը ստացել է «յանց» հնչյունական ձևը, որը հետագայում կորցրել է «ց»-ն: Հարկ է նշել, սակայն, որ «ց»-ն անհետացել է ոչ բոլոր ազգանուններից։ 19-րդ դարում Ռուսաստան եկած հայերից ոմանք պահպանել են ազգանվան այդ ձևը։ Հայաստանում, մասնավորապես Զանգեզուրի շրջանում հանդիպում են նաև նմանատիպ ազգանուններ՝ Ադոնց, Բակունց, Կալվարենց։ Բացի անուններից, ազգանունների ձևավորման մեջ օգտագործվել են նաև մասնագիտությունների և արհեստների անունները։ Օրինակ՝ Հացթուխյան, Ոսկերչյան, Հեքիմյան, Դարբինյան։ Երբեմն հայկական ազգանունների հիմքում ընկած է եղել մարդու բնորոշ հատկանիշը՝ Ճաղատյան, Ճաղարյան, Կարճիկյան և այլն:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Արևմտյան Հայաստանի բնակիչների ազգանունները։ Երկրի այդ հատվածը ինչ-որ պահի դարձել է Օսմանյան Կայսրության մաս: Թուրքերենն ազդել է բազմաթիվ «արևմտյան» հայկական ազգանունների ստեղծման վրա։ Օրինակ՝ Դեմիրճյանը գոյացել է թուրքերեն «դեմիրչ»՝ դարբին բառից։ Հայերի ազգանուններում «չ» տառը սովորաբար ցույց է տալիս արհեստ, քանի որ թուրքերենում արհեստների անունները վերջանում են «չի»-ով։ Օրինակ՝ Բարդակչյան ազգանունը գալիս է «բարդակչի»ից՝ բրուտ։ «Մելիք» նախածանցը, օրինակ՝ Մելիք-Հակոբյան, ցույց է տալիս հայի ազնվական ծագումը։ «Տեր» նախածանցը, որը նշանակում է «հայր» կամ «տեր», գործածել են հոգևորականների նկատմամբ։ Այստեղից էլ, օրինակ՝ Տեր-Մաթևոսյան, Տեր-Պետրոսյան, Տեր-Ստեփանյան և նման այլ ազգանուններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community