Արցախում 6 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 6 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
SOCIETYՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 72-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 20-ի դրությամբ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
- 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 277 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 105 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 28 400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



