Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում․ Բաչկով
SPORTՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի կարծիքով՝ Հայաստանում իր հարազատ մարզաձևը զարգացում է ապրում: Այդ մասին նա գրել է սոցցանցերի իր էջերում․
«Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը, նշանակում է առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ»,- գրել է նա:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին: