Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մյունխենում անվտանգության համաժողովին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Այս բոլոր հանդիպումների ընթացքում պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը՝ հիմնված միջազգային կարգի վրա», - ասել է նա:
Խոսելով վերջին ամիսներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումներում Վաշինգտոնի ֆիքսած առաջընթացի մասին՝ նա ասել է.«Դա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում: Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց մենք ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը համապարփակ լուծման ուղղությամբ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ առաջընթացը շարունակվի», - ասել է Նեդ Փրայսը։