Օբաման Անկարային կոչ է արել դուրս բերել թուրք զինվորականներին Իրաքից
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում Թուրքիային կոչ է արել Իրաքից դուրս բերել բոլոր ռազմական ուժերը, որոնք այնտեղ են գտնվում առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Նախագահ Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Թուրքիային կոչ է արել անել նույնը՝ դուրս բերելով ցանկացած ռազմական ուժ, որոնց ներկայությունը չի թույլատրվել Իրաքի կառավարության կողմից»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Իրաքի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան չի պահպանում երկրի հյուսիսային մասից իր զորքերը դուրս բերելու համաձայնությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



