Սեյսմոլոգները զգուշացնում են Իսրայելում հզոր երկրաշարժի սպառնալիքի մասին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փետրվարի սկզբից Իսրայելում արդեն վեց երկրաշարժ է գրանցվել, սակայն, բարեբախտաբար, բոլորն էլ համեմատաբար թույլ են եղել։ Այնուամենայնիվ, գիտնականները նախազգուշացնում են, որ հետցնցումների նման խիտ շարքը կարող է լինել մոտալուտ հզոր երկրաշարժի նախանշան, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա ընթացքում:
Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը։
Այսպիսով, Թել Ավիվի համալսարանի երկրաֆիզիկայի ամբիոնի սեյսմոլոգ, դոկտոր Ասաֆ Ինբալը կարծում է, որ Իսրայելում ուժեղ երկրաշարժը միայն ժամանակի հարց է։ Դոկտոր Ինբալը նշում է, որ Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո Իսրայելում ցնցումների հաճախականությունը կտրուկ աճել է և դեռ չի նվազում։
«Ի՞նչ է սա մեզ ասում։ Չեմ կարող հստակ ասել, բայց փոքր ցնցումները չեն կանխի լուրջ երկրաշարժը։ Նրանք այնքան էներգիա չեն արտանետում, որ «թեթևացնեն» այն ամբողջ ծանրությունըը, որը կուտակվում է մեր տարածքում երկրաբանական խզվածքների վրա»,- ասել է պրոֆեսորը:
Սեյսմոլոգի խոսքով՝ վերջին տասնամյակներում Իսրայելում նման երկրաշարժեր չեն եղել։
Ավելին՝ այստեղ