Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«2022-ի տնտեսական աճը չի բարելավել տնտեսության կառուցվածքային խնդիրները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի համախառն ներքին արդյունքի տարեկան տվյալները, համաձայն որոնց՝ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,6 տոկոս: Թեմայի շուրջ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որի խոսքով, այս աճը խթանել են ռուս ռելոկանտները՝ Հայաստան բերելով 4 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի գումար։ Տնտեսագետն ասում է՝ տնտեսական աճի հետ իշխանությունները շատ քիչ կապ ունեն:

«Բարձր աճի մասին ինքնագովքը թողնենք իշխանության ներկայացուցիչներին: Իրականում երկրի տնտեսության որակական և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է դիտարկել նաև ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխությունը, այսինքն՝ որ ոլորտը ՀՆԱ-ի մեջ ինչ մասնաբաժին ունի։ Օրինակ՝ 2022 թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցել 0,7 տոկոսային կետով, ինչի հետևանքով այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է՝ կազմելով 10,4 տոկոս։ Այս ոլորտում է զբաղված Հայաստանի աշխատուժի մոտ 1/3-ը։ Գյուղատնտեսության ոլորտը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև անվտանգային նշանակություն ունի։ 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով գյուղատնտեսական նշանակության խոշոր հողատարածքներ են կրճատվել, արդեն սահմանապահ դարձած բնակավայրերի տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազել է, բնակչության արտահոսք կա»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է տնտեսագետը՝ շեշտելով, որ պետական ծրագրերն այս ոլորտում ցածր արդյունավետություն ունեն:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա 2022-ին ոլորտն աճել է 18,8 տոկոսով, որը, տնտեսագետի խոսքերով, հիմնականում պայմանավորված էր բնակարանաշինությամբ և ասֆալտապատմամբ: «Այս աճը պայմանավորված չէ նոր արտադրական ենթակառուցվածքներով, գործարաններով, որը կնպաստեր երկարաժամկետ և որակյալ տնտեսական զարգացման։ 2022-ին շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է 0,2 կետով՝ հասնելով 6,8 տոկոսի։ Վերջին տարիների ընթացքում պետության և բանկային համակարգի կողմից խթանվող հիպոտեկային շուկայի հախուռն աճն ապագայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ»,-ասաց նա՝ նկատելով, որ 2022-ին երկնիշ աճ է գրանցել առևտրի ոլորտը, ինչի արդյունքում էլ առևտրի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել է 0,6 կետով՝ հասնելով 11,8 տոկոսի։

«Անցած տարվա առևտրի աճը հիմնականում ապահովել է մեծածախ առևտուրը, որը պայմանավորված է Ռուսաստանից հոսող խոշոր գումարներով և դեպի Ռուսաստան վերարտահանման ծավալների աճով։ Մանրածախ առևտուրը գրեթե մնացել է նույն մակարդակի վրա»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը՝ շեշտելով, որ 2022-ը վերականգնման տարի էր զբոսաշրջության ոլորտի համար, և ոլորտի ճգնաժամային իրավիճակը մեղմել է ռուս զբոսաշրջիկների թվաքանակի զգալի աճը: Մեր զրուցակցի խոսքով, անցած տարի Հայաստան է ժամանել 790397 ռուս զբոսաշրջիկ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ 2,2 անգամ ավելի է: ՏՏ ոլորտի մասնաբաժինն էլ, Սուրեն Պարսյանի խոսքով, ՀՆԱ-ում ավելացել է 0,6 կետով՝ հասնելով 4,5 տոկոսի։

Այս ոլորտի աճը, տնտեսագետի դիտարկմամբ, պայմանավորված է ռուսական ՏՏ ընկերությունների գործունեությամբ. «Անցած տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիները Հայաստանում բացել են ավելի քան 6000 նոր ընկերություն, որոնց գերակշիռ մասը գործում է ՏՏ ոլորտում։ Հարկ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության գործունեության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026-ը կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7 տոկոսը։ Դրամի գերարժևորման պատճառով հայկական ՏՏ ընկերությունները լուրջ խնդիրներ ունեին, բազմաթիվ ընկերություններ փակվել են, կրճատել աշխատակիցներին, աշխատավարձերը։ Ներկայում ՏՏ շուկայում պահանջարկը զգալի նվազել է, և քիչ հավանական է, որ գործող փոխարժեքի պայմաններում տեղական ՏՏ ընկերությունները կկարողանան արագ վերականգնվել։ Ռուսական ընկերությունների վերադարձից հետո ՏՏ ոլորտի շրջանառության կտրուկ անկում կունենանք»:

Մյուս ոլորտին անդրադառնալով՝ նա շեշտեց, որ 2022-ի տնտեսական աճի հիմնական շահառուն հանդիսանում է բանկային համակարգը: «Մասնավորապես, ֆինանսական ոլորտի շրջանառությունն ավելացել է 46,9 տոկոսով, ինչը թույլ է տվել ՀՆԱ-ի մեջ այս ոլորտի մասնաբաժինն ավելացնել 2,1 կետով՝ հասցնելով 8 տոկոսի։ Հայաստանում գործող 17 բանկերը 3 անգամ ավելացրել են իրենց շահույթը՝ գլխավորապես նրանց կողմից մատուցված ծառայությունների և վարկային տոկոսադրույքների աճի հաշվին։ Ֆինանսական համակարգի այս աճը տնտեսության մեջ որակական փոփոխություններ չի բերել։ Ճիշտ հակառակը. անցած տարվա ընթացքում նվազել է բիզնեսի վարկավորումը, ավելացել է բնակչության վարկավորումը՝ ի հաշիվ սպառողական և հիպոթեկային վարկերի։ Երևանում կառուցվող շուրջ 300 բնակելի շենքերի կառուցման վարկավորումը հիմնականում իրականացրել են բանկերը, և այդ բնակարանները չիրացնելը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայի փլուզման, որից տուժելու են բոլորը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ս. Պարսյանի խոսքով, անշարժ գույքի հետ կապված գործարքների մասնաբաժինը 2022-ի ընթացքում շարունակել է աճել. «Այս ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 7,9 տոկոս։ Այս աճին նպաստել է ռուս ռելոկանտների հոսքը, ինչը կտրուկ ավելացրեց պահանջարկը անշարժ գույքի վարձակալության շուկայում։ Բնակարանների վարձավճարները 2-3 անգամ ավելացան, սակայն այդ նույն ժամանակահատվածում վարձով ապրող մարդկանց եկամուտները չավելացան 2-3 անգամ, ինչը լրացուցիչ խնդիրներ առաջացրեց նրանց համար։ Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ 2022-ի տնտեսական աճը չի բարելավել Հայաստանի տնտեսության կառուցվածքային խնդիրները. շահույթների գերկենտրոնացում է եղել, տրանսֆերտներից կախվածությունն էլ ավելի է խորացել, անշարժ գույքի փուչիկն էլ ավելի է մեծացել, պարենային անվտանգությունն էլ ավելի է թուլացել և այսպես շարունակ: Երկրի տնտեսական քաղաքականությունը չի կարող կարճաժամկետ թիրախներ ունենալ և մշտապես սպասարկել ֆինանսաբանկային համակարգի շահերը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California