Բայդենը հայտարարել է 2024 թվականի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններում, սակայն մինչ քարոզարշավի մեկնարկը դեռ շատ աշխատանք կա անելու։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC-ին տված հարցազրույցում:
Բայդենի խոսքով՝ ինքը մտադիր է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ «Բայց մինչ քարոզարշավը սկսելը, ես առաջիկայում շատ բան ունեմ ավարտելու»,- ընդգծել է նա։
2022 թվականի նոյեմբերին հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջադրվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ ներկայիս նախագահը հայտարարել է նոյեմբերի 9-ին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար պայքարելու ծրագրերի մասին, սակայն զգուշացրել է, որ վերջնական որոշում կկայացնի միայն այս տարվա սկզբին։