Փարիզում ընթանում է ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուն աջակցող երկրորդ ակցիան
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Փարիզում սկսվել է երկրորդ ակցիան՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու և Ուկրաինային զենք մատակարարելու դեմ, կազմակերպիչը ֆրանսիական «հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն է:
ՌԻԱ Նովոստիի թղթակցի գնահատմամբ՝ ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ: Երթը մեկնարկել է Փարիզի 14-րդ օկրուգի Պորտ Ռոյալ մետրոյի կայարանից։
Ցուցարարները մեծ պաստառ են կրում՝ «Հանուն խաղաղության» գրությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցների պաստառների վրա կարելի է կարդալ՝ «Ոչ երրորդ համաշխարհային պատերազմին», «Դուրս գանք ՆԱՏՕ – ից», «Ֆրանսիան առաջին երկիրն է, որն Ուկրաինային հարձակողական սպառազինություն է մատակարարել»։ Նրանք վանկարկում են. « Շուտ դուրս գանք ՆԱՏՕ-ից», «Ազատություն և ինքնիշխանություն»։
Ինչպես հայտնել Է Ֆիլիպովը Twitter-ում, ակցիաներ են անցկացվում նաեւ Ֆրանսիայի 29 այլ քաղաքներում: Նախօրեին նմանատիպ ակցիա է տեղի ունեցել Բեռլինում։ Քաղաքական գործչի տեղեկություններով՝ դրան մասնակցել է 25 հազար մարդ։