Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք այս ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի»,- ասել է նա:
Բայրամովի կարծիքով, «Լաչինի շրջանում ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի բացումը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում»:
«Բոլորը կտեսնեն, որ Լաչինի ճանապարհով երթեւեկությունն իրականացվում է եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան»,- ասել է նա։
Նրա խոսքով, «կետեր ստեղծելու առաջարկն Ադրբեջանի միջազգային գործընկերների կողմից ընկալվել է որպես առողջ եւ կառուցողական»։
«Երկրորդ պահն այն է, որ Հայաստանի մոտեցումներում մեծ հակասություններ կան։ Հակասությունն այն է, որ Հայաստանը, մի կողմից, միջազգային բոլոր հարթակներում բարձրացնելով խնդիրը, ցանկանում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից, երբ Հայաստանին առաջարկվում է կառուցողական երկխոսություն, նա անհիմն կերպով խուսափում է դրանից»,- հայտարարել է Բայրամովը։