Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ Լավրովի Բաքու այցելության կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպից ծովում»։
«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են բարեկամության և բարիդրացիության վաղեմի ավանդույթների ոգով», - ասել է ՌԴ ԱԳՆ-ն։
Առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, հավելել են գերատեսչությունում։
Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելը՝ եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան, նշել են նախարարությունում։
«Դրանց իրականացումը համարում ենք առանցքային պայման Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման համար», - ասվում է գերատեսչությունում։
Ռուսական ջանքերի ամենակարևոր ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, հայտարարել են Մոսկվայում։
«Մենք հանդես ենք գալիս ադրբեջանա-հայկական պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շարունակման օգտին»,- հավելել են նախարարությունից։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։
Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի այս դժվարին, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը Բաքվում պետք է բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։