Թուրքիան կտրուկ կրճատել է ռուսական նավթի և գազի գնումները
INTERNATIONAL NEWSՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Թուրքիան 2022 թվականի դեկտեմբերին կտրուկ կրճատել է Ռուսաստանից նավթի ներկրումը 1,9 անգամ՝ մինչև 963 հազար տոննա։ Այս մասին են վկայում երկրի Էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդի տվյալները։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Իրաքից մատակարարումները կրկնապատկվել են (մինչև մեկ միլիոն տոննա), Ղազախստանից՝ 1,4 անգամ՝ մինչև 193,2 հազար տոննա։ Ընդհանուր առմամբ, երկիրը նոյեմբեր ամսին կրճատել է նավթի գնումները 11,5 տոկոսով՝ մինչև 2,3 մլն տոննա։
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիան 2022 թվականին ներմուծել է 21,6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ, բոլոր երկրներից Թուրքիա դիզվառելիքի ներմուծումն աճել է 22,2 տոկոսով՝ մինչև 1,1 մլն տոննա։ Ռուսաստանին բաժին է ընկել 659 հազար տոննա (աճը՝ 1,5 անգամ), որին հաջորդում են Հնդկաստանը և Իսրայելը։