Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Երբ ոչինչ չի արվում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների ընթացքը հետաքրքրական փուլ է թևակոխել։ Նախկինում սեղանի շուրջ տեղի ունեցած բանակցությունները հիմա անցել են առցանց ռեժիմի։ Դե, գոնե ադրբեջանական կողմն այդպես է պնդում: Այսինքն, հայկական կողմն էլեկտրոնային տարբերակով առաջարկներ է փոխանցում Ադրբեջանին, ապա առաջարկներ ստանում, աշխատում դրանց վրա, կրկին փոխանցում և այդպես շարունակ։ Ու այսպիսի ձևաչափով աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա կարող է նշանակել, որ կողմերը մի կողմից՝ շտապում են խաղաղության պայմանագիրը պատրաստելու հարցում, քանի որ առցանց առաջարկների փոխանակումն ավելի արագ է կազմակերպվում, իսկ մյուս կողմից էլ, ամենայն հավանականությամբ, հիմնական հարցերի շուրջ որոշակի համաձայնություն արդեն իսկ նշմարվում է, ու առաջարկների փոխանցումով հիմա տեխնիկական հարցեր են լուծում։

Ի վերջո, դժվար թե բովանդակային կամ առանցքային նշանակություն ունեցող հարցերը հնարավոր լիներ առցանց եղանակով քննարկել։ Դրա համար կոնկրետ հանդիպումների կազմակերպման և բանակցային սեղանի շուրջ ճշգրտումների կարիք կլիներ։ Եվ հետո՝ առցանց դիվանագիտության դեպքում Ադրբեջանի համար ավելի հեշտ է կտրուկ պահանջներ դնել կամ ինչ-որ պահի խափանել բանակցային գործընթացն ու հող նախապատրաստել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Իսկ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակմանը, հակառակ դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ հետագա բանակցությունների համար կոնկրետ նախապայման կարող էին դնել Արցախի ապաշրջափակումը։

ՀՀ իշխանությունները ամենօրյա ռեժիմով ցույց են տալիս, որ ձեռքները լվացել են Արցախից, և մինչ խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հաստատման մասին, Ադրբեջանը հետևողական առաջ է մղում Բերձորում ադրբեջանական անցակետի տեղակայման և, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» պահանջների կատարման թեմաները։ Այլ կերպ ասած՝ Արցախը թողնված է ճակատագրի քմահաճույքին։ Եվ եթե Ադրբեջանը որոշի ու անցակետ տեղադրի, ապա ՀՀ իշխանությունները ոչինչ չէին ձեռնարկելու՝ ինչպես միշտ պատասխանատվությունը գցելով միայն ռուս խաղաղապահների վրա։ Ու նաև այդ է պատճառը, որ նրանց փոխարեն ՌԴ արտգործնախարարն է Ադրբեջանին հիշեցնում, որ եռակողմ հայտարարությամբ անցակետի տեղակայում նախատեսված չէ, սակայն կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, որ միջանցքն իսկապես օգտագործվում է ըստ նշանակության:

Փաստացի Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ Լաչինի միջանցքում սքան տեղակայվի, իսկ հայկական կողմից դրա վերաբերյալ որևէ արձագանք չկա, քանի որ դրանով միջանցքով երթևեկության խոչընդոտներ են հարուցվելու, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ազատ տեղաշարժը խախտվելու է։ Դրա փոխարեն ՀՀ իշխանությունները Հաագայի դատարանի որոշման շուրջ մի այնպիսի հաղթանակ են կառուցել, կարծես դրանով շատ լուրջ հարց է լուծվելու։ Չթերագնահատելով Հաագայի դատարանի որոշման կարևորությունը՝ պետք է արձանագրել, որ այս կապակցությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն անգամ զավեշտի են հասնում, երբ նրանք նշում են, թե իբր Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս է պատճառում Ադրբեջանին, քան Հայաստանին ու Արցախին:

Քպականներին թվում է, որ եթե իրենց աչքում իշխանության տոտալ ձախողումը չի երևում, ապա դա այդպես է նաև մյուսների համար։ Իսկ մեր այն տարածքների մասին, որոնք հիմա օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կոնտեքստում որևէ խոսք չկա, ինչպես և չկա ադրբեջանական զորքերի դուրսբերման շուրջ հասցեական միջազգային արձագանք։ Ու այնպիսի տպավորություն են ուզում այս իշխանությունները ձևավորել, որ եթե եվրոպացի դիտորդներին հրավիրել են ՀՀ սահմանները դիտարկելու, ապա դրանով կանխվելու է նոր հարձակումը։ Այնինչ, չի բացառվում, որ այդ դիտորդների առկայությունը էլ ավելի մեծ սպառնալիքներ ստեղծի Հայաստանի համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference