Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ «ելքեր» ու «հեռանկարներ» են ուրվագծվում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Ադրբեջանն ու Հայաստանը անցել են առցանց բանակցությունների» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղ անխափան էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնելու վերաբերյալ։ Բանակցություններն անցկացվել են հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ։ Կողմերը շարունակում են Արցախը Հայաստանի և, համապատասխանաբար, ողջ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ զրույցը։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գոհունակություն է հայտնել Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ։ Նրա խոսքով, ուրվագծվել են «փակուղուց դուրս գալու հստակ ելք և հակամարտության կարգավորման հեռանկարներ»։ Սակայն Լեռնային Ղարաբաղի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց Դավիթ Բաբայանն անցկացված բանակցություններն անվանել է ոչ քաղաքական, «և, հետևաբար, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը չի կարող սկսված համարվել»։ Սոցցանցի իր էջում Բաբայանն ընդգծել է, որ շրջափակման առաջին իսկ օրվանից բանակցություններ են վարել ռուս խաղաղապահները, խոսել են ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, բայց քաղաքական հարցեր չեն շոշափել։

«Այս ձևաչափով հանդիպումները կարևոր են, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է ինչ-որ կերպ Արցախը տեսնել որպես Ադրբեջանի մաս։ Դա անհնար է։ 1988 թվականից ի վեր Արցախում ոչ ոք իրեն և իր երկիրը Ադրբեջանի մաս չի համարում։ Նույնիսկ Արցախը Ադրբեջանին միացնելու ժամանակ (1921-1988 թթ.) մեր ժողովուրդը դա չընդունեց։ Եվ հիմա մենք պետք է ապահովենք, որ հումանիտար հարցերը լուծվեն։ Հարկավոր է, վարելով իմաստուն քաղաքականություն, համախմբվել և փրկել Արցախը»,- գրել է Բաբայանը։ Էներգամատակարարման հարցում Բաքվի անսպասելի նահանջի պատճառը, ինչպես պարզվեց, Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականն էր։ Բանն այն է, որ ադրբեջանական կողմը խոստացել էր Ստեփանակերտի հետ բանակցություններ սկսել Վարդանյանի հրաժարականից անմիջապես հետո, որին նա հրապարակավ անվանել էր «Մոսկվայի նախագիծ»։

Ինքը՝ Վարդանյանը, ասում են, ժամանակին այնքան էլ չի զարգացրել հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ Արցախում տեղի ունեցած կտրուկ կադրային ցնցումներից հետո ինքնահռչակ հանրապետությունում չափազանց շատ մարդկանց համար նա դարձել էր ոչ ցանկալի։ Նրա հրաժարականը տեղի ունեցավ անցած շաբաթ, և, ինչպես կարծում են հայ փորձագետները, դա չի կարելի համարել Բաքվի պահանջի կատարում, թեև կարող է որոշակի դեր խաղացած լինել։ Ինքը՝ Ռուբեն Վարդանյանը, բեղմնավոր է անվանել իր կարճաժամկետ գործունեությունը Արցախում։ Նրա խոսքով, հնարավոր է եղել որոշել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Ստեփանակերտը չպետք է գնա: Նա առանձնահատուկ հաջողություն է անվանել Լեռնային Ղարաբաղի մի շարք անձանց դրամական հոսքերից հեռացնելը։ «Նրանց թթվածինը փակեցինք, հիմա՝ իմ հրաժարականից հետո, երևի ուրախությունից ամեն օր խմում են»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ իր այցը Արցախ նպաստել է համաշխարհային մասշտաբով Ղարաբաղյան հիմնախնդրի արդիականացմանը։ Վարդանյանն ընդգծել է, որ մինչ այդ Բաքուն հրաժարվում էր բանակցել Ստեփանակերտի հետ, սակայն այժմ պատրաստ է դրան։ Միլիարդատերը հասկացրել է, որ կասկածներ չունի չճանաչված հանրապետության ղեկավարության հայրենասիրության վերաբերյալ, սակայն չի բացառում հնարավոր սխալները։ Վարդանյանը նաև ասել է, որ չի պատրաստվում լքել Լեռնային Ղարաբաղը: Չնայած իրավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարի լավատեսական գնահատականին, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ։ Չճանաչված հանրապետությունում էներգամատակարարումը, կարծես թե, վերականգնվել է, բայց երաշխիքներ չկան, որ դա երկար կտևի։ Փաստն այն է, որ Հայաստանն է զբաղվում Լեռնային Ղարաբաղի էներգամատակարարմամբ, բայց ամբողջ ենթակառուցվածքն անցնում է այն շրջաններով, որոնք 44-օրյա պատերազմի արդյունքում անցել են Բաքվի վերահսկողության տակ։ Ադրբեջանական կողմը դա ամբողջությամբ օգտագործում է և կարող է կրկին Արցախը թողնել առանց էլեկտրականության և գազի։ Բուն Լաչինի միջանցքը, չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, դեռ արգելափակված է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից։

Ապաշրջափակման մասին հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր է, նաև ասվում է, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ Բաքուն «Լաչինի ճգնաժամի» ել քը կապում է այդ ճանապարհին անցակետի ստեղծման հետ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, «Լաչինի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին անցակետի բացումը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում»։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում անցել է «առցանց դիվանագիտության»։

«Մեր պայմանները միմյանց ենք փոխանցում։ Թե որքանով է դա արդյունավետ, ցույց կտա ժամանակը»,- նախարարի խոսքերն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։Բայրամովը վստահեցրել է, որ անցակետի ստեղծման առաջարկը Բաքվի միջազգային գործընկերների կողմից ընկալվել է որպես կառուցողական։ «Հայաստանի մոտեցման մեջ կան մեծ հակասություններ, այն է՝ մի կողմից Երևանը, հարցը բարձրաձայնելով միջազգային բոլոր հարթակներում, ցանկանում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից՝ երբ Հայաստանին առաջարկվում է կառուցողական երկխոսություն, նա անհիմն կերպով խուսափում է դրանից»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026